BOHO, Yerevan (2020)


The Bluebeards Revenge ապրանքանիշի շնորհիվ կարող եք մոռանալ չենթարկվող մազերի և մորուքի, ինչպես նաև չոր կամ վնասված մաշկի մասին: Հաշված րոպեների ընթացքում այս ապրանքանիշի միջոցները ձեզ խնամված և թարմ տեսք կպարգևեն: Ապրանքանիշն ունի լայն տեսականի, ինչպիսիք են պարաբեն չպարունակող հարդարման միջոցները, մորուքի յուղերը, ընչացքի վաքսերը, օճառները, անուշաբույր շամպուններն ու խոնավեցնող քսուքները: Բրենդ ը նաև թողարկում է մի շարք բարձրակարգ աքսեսուարներ և պարագաներ հատուկ տղամարդկանց համար:

#thebluebeardsrevenge #bluebeards #boho #bohostore

The Bearded Man Company ապրանքնիշի մորուքի և ընչացքի կոսմետիկ միջոցներն արտադրվում են Մեծ Բրիտանիայում: Փոքր ընտանեկան բիզնեսի հիմնադիրները վերլուծեցին այն խնդիրները, որոնց հետ առնչվում են մորուք ունեցող տղամարդիկ, և, ընտրելով լավագույն բաղադրիչները, ստեղծեցին միջոցներ, որոնք թույլ են տալիս իրականացնել այդ խնդիրների լուծումը մեծամասամբ բնական միջոցների շնորհիվ:

#tbmc #TBMC #tbmc_armenia #boho #bohostore

Իր անվան համար Muehle ապրանքանիշը (որը մինչև 2006 թ. հայտնի էր որպես Muehle Pinsel) պարտական է Օտտո Յոհաննես Մյուլլերին: 1945 թ. Գերմանիայի լեռներում նա հիմնադրեց ձեռագործ վրձիններ արտադրող ընկերություն: 1950-ականների կեսերին ծնվեց սադափից բռնակով սափրման բացառիկ վրձին ստեղծելու գաղափարը: Հաջորդ տասնամյակների ընթացքում ստեղծվել են բազմաթիվ նոր ապրանքներ, որոնք համալրել և ձևավորել են բարձրորակ արտադրանքի ամբողջական շարքը:

#muhle #muehle #muehle_armenia #boho #bohostore